Վերջին նորությունները
01.11.2013

Կայացավ «Վարդենիսի բնապահպանական կրթական նախաձեռնության» շրջանակում առաջին էկո բաց դասը
Քաղաք Վարդենիսի համար 1 ավագ դպրոցի և համար երեք հիմնական դպրոցի ակտիվ ԷՌՕԴԾ-աշակերտները իրենց ուսուցիչներ Զարինե Մաթևոսյանի և Նարինե Մայիլյանի հետ այցելեցին հայկական ատոմակայան, որտեղ կայացավ երկու ժամ տևողությամբ ինտերակտիվ դասախոսություն: Դասախոսությունը վարում էին ատոմակայանի ավագ մասնագետ և տեխնիկական բաժնի պետ պարոն Դանիելյանը և  հասարակության հետ կապերի բաժնի աշխատակից տեխնիկ-օպերատոր օրիորդ Հովհաննիսյանը:
Դասախոսության ընթացքում երեխաները ծանոթացան ատոմակայանի կառուցվածքին, դրա շահագործման հիմնարար սկզբունքներին և  էլեկտրաէներգիայի ստացմանը, պարզեցին ատոմակայանի շահագործման դրական և բացասական կողմերը, ինչպես նաև դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Աշակերտները բազում հարցեր ուղղեցին ատոմակայանի աշխատակիցներին և ստացան սպառիչ պատասխաններ: Դասախոսությանը հաջորդեց հյուրասիրությունը, որը պատրաստել էին ատոմակայանի աշխատակիցները: Բաց դասի ավարտին աշակերտները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և խոստացան մեկ տարի անց վերադառնալ նոր գիտելիքներով:
Բաց դասը շարունակվեց «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, որտեղ աշակերտներին էին սպասում թանգարանի բարյացկամ  աշխատակիցները և էքսկուրսավար պարոն Աշոտը, ով  աշակերտներին պատմեց Մեծամոր գետի ափին գտնվող Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձանի մասին: Երեխաները ծանոթացան  բրոնզի պարբերաշրջանում, երկաթի շրջափուլում հայտնաբերված ցուցանմուշներին: Թանգարանի առաջին հարկում ցուցադրված էին ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված էին հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում էին հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ: 
Թանգարան այցին հաջորդեց սանիտարամաքրման ակցիան թանգարանի տարածքում: Մեր աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին աղբահանման աշխատանքներին  և ավարտին` որոշեցին ու պարտավորվեցին, որ այսուհետ չեն աղտոտի հայրենի բնությունը և կպահպանեն բնության հուշարձանները:
 «Տապան» էկո-ակումբ ՀԿ-ի աշխատակիցները իրենց խորհին շնորհակալությունն են հայտնում Մեծամորի հայկական ատոմային էլեկտրակայանի և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ղեկավարությանն ու աշխատակիցներին «Վարդենիսի բնապահպանական կրթական նախաձեռնության»  անշահախնդիր աջակցության համար:
04.07.2013

Հերթական համագործակցության հուշագրի ստորագրումը SPARE-նախագծի շրջանակներում
«Տապան» Էկո-ակումբ հասարակական բնապահպանական կազմակերպությունը Հայաստանում «Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր» (ԷՌՕԴԾ-SPARE) միջազգային կրթական նախագծի իրականացման շրջանականերում,  2013 թվականի հուլիսի 04-ին կնքեց հերթական «Փոխըմբռման հուշագիր» ՀՀ «Կրթության ազգային ինստիտուտի» Շիրակի մասնաճյուղի հետ:
06.06.2013

ԱՎԱՐՏՎԵՑ 2012-2013 Թ-Ի ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ «ԷՆԵՐԳԻԱՆ ԵՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒ
Բազմաթիվ ուղղություններով իրագործվող գործողությունների շարքում 6-րդ տարին է, ինչ SPARE նախագիծը աշակերտների և ուսուցիչների համար կազմակերպում է նաև ամենամյա միջազգային դպրոցական մրցույթ, որի նպատակն է, մասնակից դարձնելով SPARE նախագծում ներգրավված երկրների կրթական համակարգերը, աշակերտների մոտ զարգացնել գործնական ու կողմնորոշիչ մոտեցումներ էներգիայի և ռեսուրսների խնայողության բնագավառում: 2012-2013 թ-ի մրցույթը հայտարարվել էր համատեղ՝ ՀՀ Կրթության նախարարության և Հայաստանում SPARE նախագիծը համակարգող «Տապան» Էկո-ակումբ հասարակական բնապահպանական կազմակերպության կողմից: Մրցույթի կարգախոսն էր՝ «Պահպանե'նք կլիման` սկսելով պարզ էներգետիկ լուծումներից»:
1 | 2 | 3 | 4 | 5